Մատչելիության հղումներ

Օբաման Կոնգրեսին հորդորում է հաստատել լրացուցիչ հատկացումները


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, արխիվ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հորդորել է մինչև տարեվերջ հաստատել ֆինանսական լրացուցիչ հատկացումները «Իսլամական պետության» խմբավորումների, ինչպես նաև էբոլա համաճարակի տարածման դեմ պայքարելու համար:

Օբաման 5 միլիարդ 600 միլիոն դոլար է խնդրել «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարելու համար, որը ներառում է նաև ամերիկյան 1500-հոգանոց լրացուցիչ զորախմբի գործուղում Իրաք, ինչով այդ երկրում ամերիկացի զինծառայողների ու ռազմական խորհրդականների թիվը կհասցվի 3 հազարի:

Էբոլա համաճարակի դեմ պայքարելու համար Օբաման խնդրել է հատկացնել 6 միլիարդ 100 միլիոն դոլար:

Գործող Կոնգրեսի վերջին նստաշրջանը մեկնարկում է նոյեմբերի 12-ին, հունվարի սկզբից արդեն աշխատանքները շարունակելու է միջանկյալ ընտրություններից հետո ձևավորված Կոնգրեսը, որի երկու պալատներում արդեն մեծամասնություն կունենան հանրապետականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG