Մատչելիության հղումներ

Ալասանիայի կուսակցությունը համագումար է անցկացնում


Վրաստան - «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան կուսակցության համագումարում, Թբիլիսի, 8-ը նոյեմբերի, 2014թ․

Վրաստան - «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան կուսակցության համագումարում, Թբիլիսի, 8-ը նոյեմբերի, 2014թ․

Թբիլիսիում այսօր մեկնարկել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը:

Կուսակցության առաջնորդը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան է, ով օրերս պաշտոնակ արվեց:

Ազատ դեմոկրատները դուրս են եկել «Վրացական երազանք» դաշինից, սակայն դաշինքը կարողացավ պահպանել մեծամասնությունը խորհրդարանում:

Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է, որ մի շարք անկախ պատգամավորներ միանում են դաշինքին:

«Մեծամասնությունը պահպանվեց: Տեղի ունեցան տեղափոխություններ՝ մի մասը հեռացավ, մյուսները միացան: Ֆորմալ առումով ոչինչ չփոխվեց, բայց դա չի նշանակում, թե փաստացի ու քաղաքականապես ոչինչ տեղի չունեցավ», - ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Ուսուպաշվիլին ասել է նաև, թե մտադիր է ներկա լինել Ալասանիայի կուսակցության այսօրվա համագումարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG