Մատչելիության հղումներ

Վաղը փակ կլինի Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը


Երևանի պողոտաներից մեկը, արխիվ

Երևանի պողոտաներից մեկը, արխիվ

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով վաղը առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ է լինելու Երևանի Արշակունյաց պողոտա - Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը:

Շինաշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:

Որպես այլընտրանքային ճանապարհ՝ Երևանի քաղաքապետարանը վարորդներին առաջարկում է Աշխատանքի հրապարակ - Բագրատունյաց պողոտա - Արտաշատի խճուղի ուղղությունը:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG