Մատչելիության հղումներ

Երևանը չի հստակեցնում՝ արդյոք ճանաչում է Ուկրաինայի անջատականների ընտրությունները


ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայան

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայան

Հայաստանի արտգործնախարարությունը չի հստակեցնում՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը ճանաչում է Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում՝ ինքնահռչակ կազմավորումներ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ղեկավար մարմինների ընտրությունները, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 2-ին:

«Ազատության» նշված հարցին արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը միայն նշեց. «Մենք կողմնակից ենք Ուկրաինայում առկա խնդիրների՝ բանակցությունների միջոցով համապարփակ կարգավորմանը` համաձայն Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների»:

Ուկրաինան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները դատապարտել են ընտրությունները: Մինչդեռ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հարգում է Ուկրաինայի հարավ-արևելքում ապրող ժողովրդի ընտրությունը։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG