Մատչելիության հղումներ

Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը


Այն կոնստրուկտորի առաջին արձանն է աշխարհում։

Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում այսօր բացվեց լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանը: Այն կոնստրուկտորի առաջին արձանն է աշխարհում. միայն մի փոքրիկ կիսանդրի նրա հայրենի գյուղում է տեղադրված։

102-րդ ռազմաբազա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հայ-ռուսկան բարեկամության ֆոնին կարևորեց ռուս զինագործի արձանի բացումը:

Վերջերս Ռուսատանի պաշտապանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր Հայսատանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ ընդլայնման մասին էր խոսքը և արդյո՞ք նախատեսվում է նոր՝ հայ-ռուսական հանաձայնագրի ստորագրում, Օհանյանը պատասխանեց. - «Գոյություն ունեցող համաձայնագրերը թարմացվել են դեռևս 2010 թվականին և այնուհետև 2012 թվականին, որոնք որ ուղղություն են տալիս մեր ռազմատեխնիկական համագործակցությանը և նաև համապատասխան զարգացում ապահովում։ Այն, որ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն իրականությանը համապատասխանում է, և բազան օրըստօրե բարձրացնում է և՛ իր մարտական կարողությունները՝ ձեռք բերելով նորանոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, և՛ նաև մարտական պատրաստակամության մակարդակը»։

Գյումրիում ռուսական ռազմաբազային անհատույց 50 հեկտար տարածք հատկացվեց՝ 46 տարի ժամկետով։ Երեկ էլ Կառավարության նիստում Ազգային անվտանգության ծառայությանը 20 միլիոն 500 հազար դրամ (մոտ 50 հազար դոլար) հատկացնելու որոշում ընդունվեց. գումարը նախատեսված է Հայաստանում տեղակայված ռուսական բազայի ծախսերի կեսը հոգալու համար։

Կառավարության այս վերջին որոշումը քննադատությունների արժանացավ, նույնիսկ առաջարկ եղավ վերանայել կնքված հայ- ռուսական պայամանգիրը, և ծախսը թողնել միայն ռուսական կողմի վրա:

Հարցին, թե հնարավո՞ր է վերանայել այս պայմանագիրը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Գոյություն ունի համապատասխան պայմանավորվածություն, որը այսօր իրականացվում է այն մեծ գործընթացի հանդեպ, որ նախկինում իրականացվել է՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG