Մատչելիության հղումներ

logo-print

Քրեական գործ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապվող ավտովթարի գործով


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Գորիսում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի կապակցությամբ շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու անունը, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի առաջին մասով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս»: «Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը հայտնեցին Քննչական գլխավոր վարչության Գորիսի բաժնից:

Ավտովթարին Սյունիքի մարզպետի 20-ամյա որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցության հանգամանքն ավելի վաղ հերքել էին Գորիսի քննչական բաժնում և հայտնել, որ վթարին մասնակից է եղել որպես Սուրիկ Խաչատրյանի օգնական հայտնի Նիկոլայ Աբրահամյանը:

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել Սյունիքի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանի որդին, իսկ նրա մեքենան ամբողջովին վնասվել էր:

Գրիշա Հայրապետյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ իրենց հայտնի է դարձել ավտովթարին Տիգրան Խաչատրյանի մասնակցությունը:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG