Մատչելիության հղումներ

100-հազարանոց ցույց, ցուցարարների և ոստիկանների բախումներ Բրյուսելում


Բելգիա - Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Բրյուսելի կենտրոնում, 6-ը նոյեմբերի, 2014թ․

Բելգիա - Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Բրյուսելի կենտրոնում, 6-ը նոյեմբերի, 2014թ․

Բելգիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ու ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների նկատմամբ, ովքեր երեկ Բրյուսելի կենտրոնում էին հավաքվել ընդդեմ տնտեսական խստացումների Կառավարության նախաձեռնության։

Շուրջ 100-հազարանոց խաղաղ ցույցը վերաճել է ոստիկանների հետ բախումների ու անկարգությունների։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու այրվող առարկաներ են շպրտել։

Բելգիայի իշխանությունները մտադիր են բարձրացնել կենսաթոշակային տարիքը, սառեցնել աշխատավարձերը և կրճատել պետական հաստատությունների ֆինանսավորումը։

Ի նշան բողոքի՝ արհմիությունները մտադիր են գործադուլներ անցկացնել։

Երկրորդ աշխարհամարտից ի վեր սա թերևս ամենամարդաշատ բողոքի ակցիան էր Բելգիայում։

Անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG