Մատչելիության հղումներ

Մոգերինի․ «Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակը»


Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, Բրյուսել, 4-ը նոյեմբերի, 2014թ․

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, Բրյուսել, 4-ը նոյեմբերի, 2014թ․

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է տարաձայնություններ մտցնել եվրոպական երկրների միջև։

«Ռուսաստանի ռազմավարությունն այն է, որ ուկրաինական հարցով տարաձայնություններ սերմանի մեր երկրների միջև, և Եվրոպայի ամենամեծ սխալն այն կլինի, որ ընկնի Ռուսաստանի այդ ծուղակը։ Մենք պետք է պահպանենք միասնականությունն այս հարցում և ոչ միայն խոսքերով, այլև գործով՝ կիսելով մոտեցումները ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով», - ասել է Մոգերինին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG