Մատչելիության հղումներ

Նախագահը վերադարձել է Մոսկվայից


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ուշ երեկոյան Մոսկվայից վերադարձել է Երևան:

Պուտին - Սարգսյան հանդիպում հինգշաբթի օրը այդպես էլ չի կայացել՝ համենայն դեպս, պաշտոնական հաղորդագրություն նման հանդիպման մասին չեն տարածել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի նախագահների մամլո ծառայությունները:

Ռուսաստանի նախագահը երեկ չափազանց զբաղված էր: Այսպես, Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ, անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, հարցազրույց է տվել չինական լրատվամիջոցներին, հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի հետ:

Իսկ Հայաստանի նախագահը, ով նաև գլխավորում է երկրի Շախմատի ֆեդերացիան, Ռուսաստանի մայրաքաղաքում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին:

Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG