Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին


Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային խաղում կատարել առաջին քայլը:

Հայաստանի նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Բելայա Լադյա» հեղինակավոր մրցաշարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG