Մատչելիության հղումներ

Եռյակի քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացվեն


ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորն Նաիրա Զոհրաբյան, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը կխորհրդակցեն ոչ իշխանական քաղաքական կուսակցություններ հետ ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ՝ «համաժողովրդական շարժման համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով»։

Այս մասին փոխանցում է «Բարգավաճ Հայաստան» քաղաքական խորհուրդը, որն այսօր նիստ է գումարել։ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ կուսակցության Երևանում և մարզերում տեղակայված գրասենյակները կտրամադրվեն համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդին համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու նպատակով:

ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը նաև լիազորել է Վարդան Օսկանյանին խորհրդակցել ոչ իշխանական ուժերի և համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական և հասարակական կառույցների, սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ արտերկրում համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու և հայաստանյան գրասենյակների հետ համակարգված աշխատելու շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG