Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը կպահանջի ազատ արձակել քաղբանտարկյալներին


Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլի

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլի

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ Բաքվի կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը, տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը.

«Քաղբանտարկյալների հարցը և մարդու իրավունքների իրավիճակը հասել են ճգնաժամային մակարդակի։ Այսօրվա դրությամբ քաղբանտարկյալների թիվը հասել է շուրջ 100 հոգու։ Նույնիսկ Բելառուսում և Ռուսաստանում նման բան չկա։ Սա ախտաբիծ է Ադրբեջանի վարկանիշի համար»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ համոզմունք հայտնելով, որ հանրահավաքը լինելու է բազմահազարանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG