Մատչելիության հղումներ

Այգեպարում պաշտպանիչ պատը կկառուցվի՝ գումարը հանգանակվել է


Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի կրակի հետևանքով այրված տուն, 10-ը օգոստոսի, 2014թ.

Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի կրակի հետևանքով այրված տուն, 10-ը օգոստոսի, 2014թ.

Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցի աշակերտները պաշտպանված կլինեն հակառակորդի կրակոցներից, տեղեկացնում է Հայ օգնության ֆոնդը՝ նշելով, որ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հարյուրավոր հայերի շնորհիվ հավաքագրվել է անհրաժեշտ գումար պաշտպանիչ պատը կառուցելու համար։

Նշենք, որ գյուղի դպրոցն ու մանկապարտեզն անմիջապես ադրբեջանական զինուժի դիրքերի նշանառության տակ են՝ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Այգեպարի դպրոցի և մանկապարտեզի անվտանգության համար, հիշեցնենք, Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը նախաձեռնել էր պաշտպանիչ պատ կառուցել։ Այդ նպատակով մոտ կես տարի առաջ հարթակը դրամահավաք էր սկսել։ Ամիսներ առաջ «Ազատության» հետ զրույցում «Այո» հարթակի տնօրեն Արմեն Անմեղիկյանն ասել էր, որ մոտ 16 հազար դոլար է հարկավոր ծրագիրը ամբողջությամբ իրականացնելու համար։

«Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագրի շնորհիվ երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ։ Պատի շինարարությունը սկսվելու է եղանակի տաքացման հետ», - ասված է հաղորդագրությունում։

Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG