Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ միաժամանակ խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Հայաստանում առանց տեղումների եղանակ է, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով և ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG