Մատչելիության հղումներ

Դոնեցկում դպրոցական մարզադաշտի գնդակոծման հետևանքով երկու երեխա է զոհվել


Amnesty International-ի լոգոն

Amnesty International-ի լոգոն

Amnesty International կազմակերպությունը անդրադարձել է նախօրեին Դոնեցկում դպրոցական մարզադաշտի գնդակոծման փաստին, ինչի հետևանքով երկու երեխա է զոհվել:

Այս ողբերգական դեպքը վկայում է, որ հակամարտության երկու կողմն էլ խախտում են քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իրենց պարտավորությունը, հայտարարել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Amnesty International-ը կոչ է անում անմիջապես անաչառ հետաքննություն սկսել դեպքի կապակցությամբ: Եթե պարզվի, որ պատերազմական հանցագործություն է, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ընդգծել է կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG