Մատչելիության հղումներ

Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի շախմատային հերթական ստուգատեսում վաստակեց ևս կես միավոր։ «Տաշիր» գերմրցաշարի երկրորդ տուրում հայաստանցի գրոսմայստերը խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչի հետ:

Երկրորդ տուրում իրենց հանդիպումներն արդեն ավարտել են նաև Դին Լիժեն (Չինաստան) - Պետեր Լեկո (Հունգարիա) և Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) զույգերը՝ չինացի և հունգարացի գրոսմայստերները կիսել են միավորը, իսկ Կրամնիկը հաղթել է հայրենակցին։

Այժմ Հայաստանի ներկայացուցիչն ութ շախմատիստների հետ պայքարում իր ակտիվում ունի մեկ միավոր:

Առաջին հանդիպումը, հիշեցնենք, Արոնյանն անցկացրել էր Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ, իսկ վաղը երրորդ տուրում կհանդիպի Դին Լիժենի հետ:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG