Մատչելիության հղումներ

Գյումրում եռյակի շտաբերը դեռ ձևավորված չեն


Եռյակը դեռ չի որոշել հաջորդ հանրահավաքի օրը
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00

Ոչ իշխանական եռյակի խոստացած մարզային շտաբները կոնկրետ Գյումրիում դեռ ձևավորված չեն:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարեց, որ հաջորդ իսկ օրը հանրապետությունով մեկ համաժողովրդական շարժման միասնական շտաբներ են ձևավորվելու՝ անհրաժեշտության դեպքում ժողովրդին մոբիլիզացնելու համար:

Ոչ իշխանական եռյակից Գյումրիում ամենաշատ գրասենյակներն ունի «Բարգավաճ Հայաստան»-ը: Թե կոնկրետ ինչ ձևաչափով են ստեղծվելու միասնական շտաբները, որ քաղաքական ուժն է լինելու թելադրողը կամ համագործակցությունն ինչ մեխանիզմով լինելու, տեղերում պատասխանատուներն ասացին՝ պարզ չէ, սպասում են հրահանգների Երևանից:

ԲՀԿ-ի տարածքային կառույցներից մեկի պատասխանատու Մարտուն Գրիգորյանն ասաց, թե վաղը կուսակցության քաղխորհուրդի նիստ է հրավիրված և, ըստ ամենայնի, հարցերից մեկը կլինի հենց դա:

«Ժառանգության» Գյումրիի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանն ասաց, որ միասնական շտաբերի ձևավորման հարցը ներկուսակցական քննարկումների փուլում է, և ամեն ինչ կախված է լիդերների որոշումներից․ - «Կոնկրետ գործողություններ չեմ կարող ասել, որովհետև ներկուսակցական քննարկումների փուլում է»:

ՀԱԿ-ում ասացին, որ տեղում արդեն իսկ համագործակցությունն կա երեք ուժերի միջև: Կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչներից Վահագն Խաչատրյանն ասաց․ - «Հոկտեմբերի 3-ին մենք համատեղ հայտարարությամբ հանդես ենք եկել, որ մենք միասնական ենք»:

Հարցին, թե ինչով են զբաղվելու ձևավորվելիք մարզային շտաբերը, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ինչքան հասկանում եմ, նախ և առաջ պետք է ճշտել, թե ինչ ռեսուրսներ ունենք, յուրաքանչյուր կուսակցությունն ինչպիսի հնարավորություններ ունի: Հետագայում կսպասենք, թե ինչպիսի հրահանգներ է լինում նաև Երևանից»:

Նույն հարցին ԲՀԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց․ - «Իրազեկման աշխատանքներ տարածքի ազգաբնակչության հետ՝ տեղեկացնելու համաժողովրդական շարժման քայլերը, հերթականությունը: Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ենք անելու, ինչ ծրագրով ենք առաջնորդվելու․․․ Պետք է լսենք եռյակին, պետք է լսենք ղեկավարներին, թե ինչ ցուցումներ են տրվում տարածքային գրասենյակներին»:

Քաղաքական ակտիվություն Գյումրիում չկա․ սոցիալական խնդիրները քաղաքականը երկրորդ պլան են մղել:

XS
SM
MD
LG