Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Հայաստանում ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնը


Ճապոնական ֆիլմերի փառատոնին ընդառաջ հրավիրված ասուլիսի բանախոսները:

Ճապոնական ֆիլմերի փառատոնին ընդառաջ հրավիրված ասուլիսի բանախոսները:

2010 թվականից գործող «Հիկարի» հայ-ճապոնական գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 7-ին:

Հնգօրյա փառատոնի ընթացքում Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կցուցադրվեն 2008-2014 թվականներին նկարահանված 5 լիամետրաժ խաղարկային ֆիլմեր:

«Հիկարի» կենտրոնին փառատոնի անցկացման գործում աջակցել են Մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունները, Ճապոնիայի դեսպանությունը:

«Բոլոր ֆիլմերը շատ նուրբ, շատ ճաշակով, շատ հետաքրքիր ֆիլմեր են», - փառատոնին ընդառաջ հրավիրված ասուլիսում ասաց «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

Ասուլիսին ներկա էր Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասանե Կենիչոն, ով հայտարարեց, որ գալիք հունվարին Երևանում կբացվի Ճապոնիայի դեսպանատունը՝ հույս հայտնելով, որ դա կխթանի հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայմանն ու խորացմանը բոլոր ոլորտներում:

«Դիտելով ճապոնական ֆիլմերը՝ մենք հասկանում ենք, որ դրանք առանձնանում են ոչ միայն իրենց բովանդակությամբ և խորությամբ, այլ նաև գեղագիտական ուրույն ձեռագրով: Եվ դա շատ կարևոր է, որովհետև այժմ, երբ գերակա է «ֆաստֆուդյան» արվեստը՝ արագ կերակուրի նման բլոկբաստերները և այլն, նման ֆիլմերը, իհարկե, ոչ միայն հաճույք են պատճառում, այլ նաև հնարավորություն են տալիս խորհելու, մտածելու և անելու որոշակի եզրակացություններ», - ասաց կինոգետ Անետա Երզնկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG