Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. ՏՀՏ ոլորտը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառը Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ և գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր Կառավարությունում ՏՀՏ ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։

Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:

«Նախատեսվում է հանրակրթական մասնագիտացված դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ, վերազինել դպրոցների լաբորատորիաները բարձրակարգ սարքավորումներով, վերապատրաստել ուսուցիչներին և այլն: Ըստ ծրագրի նախաձեռնողների, դա կնպաստի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և ՏՀՏ բնագավառը որակյալ կադրերով համալրելուն: Այդ նպատակով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել կապիտալ ներդրումներ», - ասված է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG