Մատչելիության հղումներ

Սոթք - Քարվաճառ ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանում առանց տեղումների եղանակ է, Ապարան - Քուչակ ճանապարհահատվածում, Վարդենյաց լեռնանցքում՝ Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG