Մատչելիության հղումներ

Ուկրաինան սկսեց վճարել գազի պարտքը Ռուսաստանին


Ուկրաինա - Ստորգետնյա գազապահեստարան Լվովի մարզում
Ուկրաինա - Ստորգետնյա գազապահեստարան Լվովի մարզում

Կիևը հայտնում է, որ արդեն վճարել է Ռուսաստանին գազի դիմաց պարտքի առաջին մասը՝ կատարելով անցյալ շաբաթ Եվրամիության միջնորդությամբ Մոսկվայի հետ ստորագրված փաստաթղթի պայմանը։ Ուկրաինան ռուսական «Գազպրոմ»-ին է վճարել 1.45 միլիարդ դոլար։

Համաձայն հոկտեմբերի 30-ին ստորագրված, մինչ այդ երկար բանակցված համաձայնագրի` Ուկրաինան ընդհանուր առմամբ պետք է մարի 3.1 միլիարդ դոլար գազի պարտք, իսկ «Գազպրոմ»-ը կվերականգնի գազի մատակարարումը պարտքի առաջին մասի և նոյեմբերի համար 760 միլիոն դոլարի կանխավճարից փոխանցումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG