Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականները հաղթում են ԱՄՆ ընտրություններում


ԱՄՆ - Ընտրությունները Այովա նահանգի ընտրատեղամասերից մեկում, 4-ը նոյեմբերի, 2014թ․

ԱՄՆ - Ընտրությունները Այովա նահանգի ընտրատեղամասերից մեկում, 4-ը նոյեմբերի, 2014թ․

2006-ից հետո առաջին անգամ նրանք մեծամասնություն կկազմեն ամբողջ Կոնգրեսում։

Միացյալ Նահանգներում 36 սենատորների, Ներկայացուցիչների պալատի 435 անդամների ու 36 նահանգապետերի երեկ անցկացված ընտրություններում հանրապետականները հաղթել են՝ ուժեղացնելով իրենց դիրքերը Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին։

Հանրապետականները հաղթել են առանցքային համարվող 7 նահանգներում, ինչի շնորհիվ բավարար թվով տեղեր են ստացել Սենատում մեծասնություն կազմելու համար: Միևնույն ժամանակ, նրանց հաջողվել է պահպանել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։

Այսպիսով, 2006 թվականից հետո առաջին անգամ հանրապետականները մեծամասնություն կկազմեն ԱՄՆ-ի ամբողջ Կոնգրեսում։

Սենատում հանրապետականների խմբի ղեկավար Միթչ ՄըքՔոնելը վերընտրվել է Քենթաքի նահանգում, ամենայն հավանականությամբ՝ հենց նա էլ այժմ կդառնա Սենատի արդեն մեծամասնության ղեկավարը՝ փոխարինելով դեմոկրատ Հարի Ռիդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG