Մատչելիության հղումներ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գելֆանդի հետ


Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ
Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում:

Աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 85-ամյակին նվիրված շախմատային ստուգատեսի առաջին տուրում հայաստանցի գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով կես միավոր վաստակեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ պայքարում: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում:

Տիգրան Պետրոսյանի գերմրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի գրանցեցին նաև մյուս երեք զույգերը՝ Դին Լիժեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Պետեր Լեկո (Հունգարիա) - Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը առավելության հասավ իր հայրենակից Էռնեստո Ինարկիևի նկատմամբ:

Վաղը, երկրորդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզևիչին:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG