Մատչելիության հղումներ

Ռուսաստանում այսօր նշվում է Ազգային միասնության տոնը


Այս տոնը Ռուսաստանում նշվում է արդեն տասներորդ անգամ: Ռուսաստանցիների մեծամասնության համար, սակայն, այն չի ընկալվում որպես ազգային տոն:

Մայրաքաղաք Մոսկվայի արվարձաններում այսօր անցկացվել է երկու «ռուսական երթ», իսկ քաղաքում՝ իշխանություններին կազմակերպած «Մենք միասին ենք» երթը, որին մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչները:

Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը պաշտպանող այս երթին, ըստ հաղորդագրությունների, մասնակցել է շուրջ 75 հազար մարդ: Երթին հաջորդած հանրահավաքում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդներն ու ակտիվիստները խոսել են Ռուսաստանի միասնության մասին, իրենց լիակատար աջակցությունն են արտահայտել նախագահ Պուտինի վարած քաղաքականությանը: Բարձրաձայնվել է նաև աջակցությունը Դոնեցկի և Լուգանսկի անջատականներին:

Այս միջոցառումը հիշեցնում է խորհրդային տարիները, երբ մարդիկ կանգնում էին դրոշներով, կոմունիստական առաջնորդների դիմանկարներով: Տարբերությունն այն է, որ այսօր մասնակիցները պարզում են Վլադիմիր Պուտինի դիմանկարները:

Մայրաքաղաքի արվարձաններում անցած երկու «ռուսական երթերից» մեկում հնչել են կարգախոսներ՝ ընդդեմ միգրանտների և Դոնեցկի ու Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների», իսկ մյուսում՝ հակաուկրաինաական կարգախոսներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG