Մատչելիության հղումներ

Հայաստանում «Քարֆուր»-ի բացումը նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան մասնաճյուղի շինհրապարակում, 13-ը մայիսի, 2014 թ.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան մասնաճյուղի շինհրապարակում, 13-ը մայիսի, 2014 թ.

««Քարֆուր» ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին», - հայտարարել է ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Քրիստիան Դը Նալը նշել է, որ ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:

«Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո «Քարֆուր»-ի հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուր»-ի գործունեության եվրոպական մակարդակին», - նշել է գյուղնախարարը:

Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG