Մատչելիության հղումներ

Թուրքիան՝ «Վրաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկեր մերձավոր հարևանների շարքում»


Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլի, արխիվ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլի, արխիվ

Երկու երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը նաև նշվել է, որ թուրք - վրացական հարաբերությունների բոլոր հարցերում գործընկեր է ենթադրվում նաև Ադրբեջանը:

Արդեն 25 տարի Թուրքիան Վրաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերն է մերձավոր հարևանների շարքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին՝ Թբիլիսիում ընդունելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին:

Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը ակտիվ զարգանում է բոլոր՝ այդ թվում տնտեսական, ռազմական, ռազմավարական, քաղաքական ու քաղաքացիական ոլորտներում:

«Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ Չիչեքի հետ հանդիպումից հետո մամուլի բրիֆինգում Ուսուպաշվիլին ասել է․ - «Մենք նշեցինք, որ Թուրքիան և Վրաստանը գործընկերներ են ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջազգային ասպարեզում: Մենք շնորհակալություն ենք հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում Թուրքիայի վարած քաղաքականության համար, ինչպես նաև Թուրքիայի կառավարության պատրաստակամության համար՝ Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն ապահովելու ու Վրաստանի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում»:

Հանդիպմանը նաև նշվել է, որ թուրք - վրացական հարաբերությունների բոլոր հարցերում գործընկեր է ենթադրվում նաև Ադրբեջանը, ու կարևոր է, որ եռակողմ տնտեսական ու քաղաքական ծրագրերը գնալով ավելի փոխշահավետ են դառնում:

Ըստ այցելության ծրագրի, Ջեմիլ Չիչեքը այսօր ժամանելու է Բաթումի, ուր հանդիպելու է Աջարիայի ղեկավարին, ինչպես նաև այցելելու է տեղի մզկիթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG