Մատչելիության հղումներ

Փաշազադեն և Կիրիլը քննարկել են ադրբեջանցի դիվերսանտների հարցը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, Երևան, 28-ը նոյեմբերի, 2011թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, Երևան, 28-ը նոյեմբերի, 2011թ․

Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ամռանը Լեռնային Ղարաբաղում ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը քննարկել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փաշազադեն նշել է, որ հարցը կբարձրացվի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ առաջիկա հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ղարաբաղում մեկնարկել է դիվերսանտների դատավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG