Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում նշվել է Գարեգին երկրորդի գահակալության 15-ամյակը


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության հետ:

Մայր Աթոռում տեղակայված բաժինների և հաստատությունների շուրջ 400 աշխատակիցների անունից Վեհափառին շնորհավորել է վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Այնուհետև, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Գարեգին երկրորդն իր օրհնությունն է բերել ներկաներին: «Ես փառք եմ տալիս Աստծուն, որ այսպիսի շնորհի է արժանացրել մեզ` լինելու Հայոց Հայրապետ, և այսպիսի առիթ ու հնարավորություն ընձեռել առավելագույն չափով ծառայություն մատուցելու մեր ժողովրդին», - ասել է Վեհափառը: Անդրադառնալով եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին` նա դրանցում կարևորել է Մայր Աթոռի աշխատակիցների դերակատարությունը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին գահակալության 15-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը Վեհափառին ուղերձով շնորհավորել է նրա ընտրության օրը՝ հոկտեմբերի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG