Մատչելիության հղումներ

Թուրք ընդդիմադիրները իրենց երկրում համաժողով են ծրագրում «1915-ի վերաբերյալ»


Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ
Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է եկող տարվա ապրիլին համաժողով հրավիրել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ու մասնակցության հրավեր ուղարկել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը՝ վկայակոչելով CNN-Turk հեռուստաալիքը։

Կայքը տեղեկացնում է, որ հինգ ամսվա ընթացքում նախատեսվում է երեք միջազգային կոնֆերանս անցկացնել, որին բացի պատմաբաններից մասնակցելու են նաև Ուինսթոն Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք:

Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը CNN-Turk-ի հետ զրույցում ասել է, թե աշխարհում «1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը» պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40 հազարը, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60 հազար գրքերով։

Բալբայը կոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին՝ լսելու, թե ինչ են պատմաբանները խոսում 1915 թվականի վերաբերյալ: Թուրք պատգամավորը նաև նշել է, որ իրենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցելու ապրիլյան համաժողովին:

Հայաստանի նախագահը, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG