Մատչելիության հղումներ

Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի նոր երկնաքերը


ԱՄՆ - Համաշխարհային առևտրի կենտրոնի նոր շենքը (կենտրոնում) Նյու Յորքում

ԱՄՆ - Համաշխարհային առևտրի կենտրոնի նոր շենքը (կենտրոնում) Նյու Յորքում

Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 13 տարի անց Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ երկնաքերերի տեղում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնի 104-հարկանի նոր շենքը (One World Trade Center) կամ Ազատության աշտարակը, որի բարձրությունը ավելի քան 541 մետր է։

Արևմտյան կիսագնդում դա ամենաբարձր շինությունն է, իսկ աշխարհում՝ երրորդը՝ Բուրջ Խալիֆայից ու Աբրաջ ալ-Բեյթից հետո։

«Ազատության աշտարակի» շինարարության վրա ծախսվել է 3.9 միլիարդ դոլար, այն տևել է ութ տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG