Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Հայաստանին աջակցելու նոր ծրագիր է սկսում


ԵՄ հանձնակատար Յոհանես Հան, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան

ԵՄ հանձնակատար Յոհանես Հան, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան

Առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Այդ մասին փաստաթուղթը երեկ Բրյուսելում ստորագրել են Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարվել է եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով Հայաստանը Եվրամիությունից 7 միլիոն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 միլիոն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար:

Այս համաձայնություններից բացի, ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև փաստաթուղթ են ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրի` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG