Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ 95-րդը համընդհանուր հարստության և բարեկեցության մակարդակով


«Լեգատում» ինստիտուտի լոգոն
«Լեգատում» ինստիտուտի լոգոն

Համընդհանուր հարստության և բարեկեցության մակարդակով Հայաստանը շարունակում է զբաղեցնել 95-րդ տեղը աշխարհում, վկայում են լոնդոնյան «Լեգատում» ինստիտուտի ուսումնասիրությունները։

Բարգավաճման 2014 թվականի ցուցիչով որոշվել է 142 երկրների արդյունավետությունը՝ հիմնվելով մի շարք ուղղությունների վրա, այդ թվում՝ տնտեսություն, անձնական ազատություն, կրթություն, կառավարում և առողջություն։

Ըստ այդմ, Հայաստանի տնտեսությունը 129-րդ տեղում է, առողջապահությունը՝ 87-րդ, անձնական ազատությունը՝ 123-րդ, կրթության մակարդակով երկիրը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը, անվտանգության և ապահովության առումով՝ 56-րդը։

Նախորդ տարվա համեմատ 13 կետով նվազել են տնտեսության, 7 կետով՝ կրթության, 9 կետով՝ անվտանգության և ապահովության ու 6 կետով՝ անձնական ազատության ցուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG