Մատչելիության հղումներ

Հայաստանի դպրոցներում մեկնարկել է ռուսական երգի փառատոնը


Հայաստանի դպրոցներում մեկնարկել է ռուսական երգի փառատոնը
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Այսօր գյումրեցի հարյուրավոր աշակերտների համար օրը սկսվեց ռուսական երգ ու պարով: Ռուսաստանի հայերի միության և «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի» նախաձեռնությամբ Հայաստանում արդեն երրորդ ռուսական երգի փառատոնն է անցկացվում՝ «Երգը բարեկամության կամուրջ է» կարգախոսի տակ: Ուշագրավ է, որ երգով երկու ժողովուրդների միջև բարեկամությունը ամրապնդելուց բացի, կազմակերպիչները նաև մի շարք հեռահար նպատակներ են դրել իրենց առջև:

Օրինակ, «նպաստել Ռուսաստանի նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը», «անցկացվող բոլոր միջոցառումները նպատակաուղղել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի մասսայականացմանը՝ հանրապետության մատաղ սերնդի ամենաբազմաքանակ լսարանի՝ դպրոցականների շրջանում»:

Այս նախաձեռնությունների հեղինակ կազմակերպությունների ներկայացուցիչ Վլադիմիր Աղայանն ասում է, թե Հայաստանում ռուսաց լեզուն ու ռուսական մշակույթը զիջել են իրենց դիրքերը եվրոպականին, ինչն անընդունելի է:

«Մենք չենք ուզում, որ այդ վերակողմնորոշումը տեղի ունենա ռուսաց լեզվի հաշվին, ռուսաց մշակույթի հաշվին: Այստեղ կարող եք ասել՝ իսկ ինչո՞ւ: Որովհետև մենք այսօր ապրում ենք և վաղն էլ ապրելու ենք ռուսալեզու հարթության վրա, և եթե մեր երիտասարդները պետք է երկու օտար լեզու սովորի, դրանցից մեկը պետք է լինի ռուսերենը: Հիմա էլ մտնում ենք Եվրասիական միությունը, բնական է, որ բոլորս պետք է շահագրգիռ լինենք, որ մեր մատաղ սերունդը տիրապետի ռուսերենին», - նշեց Աղայանը:

Ռուսաց լեզվի ներդրումը հայկական դպրոցներում քարոզող Վլադիմիր Աղայանը շտապեց սխալն ուղղել․- «Ոչ հայոց լեզվի հաշվին: Հայոց լեզուն կա և դա մեր սրբությունն է»:

Փառատոնը միայն երգ ու պարով չի սահմանափակվելու, աշակերտները նաև շարադրություն են գրելու «Ռուսաստանն ու ռուսաց լեզուն իմ կյանքում», «Ռուսաց լեզուն որպես միջազգային ու ազգամիջյան հաղորդակցման լեզու», «Ռուսաց լեզուն իմ ապագա հաջողությունների լեզուն է» թեմաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG