Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը


Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան
Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան

Անցած շաբաթ օրը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարված Ֆրանսիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում կատարվել է նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ առաջադրված թեկնածուների եռանուն ցանկից 54 թեմական պատգամավորներից ներկա 44-ը քվեների մեծամասնությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ են ընտրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին:

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ընտրության արդյունքների հաստատումից հետո Վահան եպիսկոպոսը կստանձնի Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:

Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը 51 տարեկան է, ծնունդով Իրաքի մայրաքաղաք Բաղդադից է: 2009 թվականի դեկտեմբերին ընտրվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ, 2011-ի նոյեմբերին ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Հեղինակ է տասնյակ աշխատությունների և հոդվածների, դասախոսել է մի շարք ուսումնական հաստատություններում:

Հիշեցնենք՝ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից հրաժարական է տվել անցած տարվա ամռանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG