Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ղարաբաղը Լոնդոնում զբոսաշրջային ցուցահանդեսի են մասնակցում


Հայաստան - Զբոսաշրջիկները այցելում են Տաթևի վանք, արխիվ
Հայաստան - Զբոսաշրջիկները այցելում են Տաթևի վանք, արխիվ

Նոյեմբերի 3-6-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական հինգ զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղը:

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 186 երկրների շուրջ 5 հազար զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Ղարաբաղի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով:

«Մասնակցությունը առաջատար այս ցուցահանդեսին նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը եվրոպական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին», - ասված է Ազգային մրցունակության հիմնադրամի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG