Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին


Լուսանկարը՝ արտգործնախարարության

Լուսանկարը՝ արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին։

Լիդինգթոնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Նալբանդյանը բրիտանացի նախարարին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթնաժողովի արդյունքները:

Լիդինգթոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG