Մատչելիության հղումներ

ԵՄ-ն դատապարտում է Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները


Ուկրաինա - Ընտրությունները Դոնեցկում, 2-ը նոյեմբերի, 2014թ․
Ուկրաինա - Ընտրությունները Դոնեցկում, 2-ը նոյեմբերի, 2014թ․

Եվրոպական միությունը դատապարտում է Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում երեկ անցկացված ընտրությունները և դրանք համարում խոչընդոտ խաղաղության հասնելու ճանապարհին։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցած ընտրությունները ոչ անօրինական է որակել, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն դրանք ֆարս է անվանել։

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, հայտարարել է, որ հարգում է Ուկրաինայի հարավ-արևելքում ապրող ժողովրդի ընտրությունը։

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ Ռուսաստանը ռուսամետ անջատողականներին կրկին զենք է մատակարարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG