Մատչելիության հղումներ

Հրդեհ Երևանի ՋԷԿ-ում


Երեկ ժամը 20:46 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով կանչի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ՃԿԿ ՕԽ-ն, ասված է հաղորդագրությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել` 21:33-ին:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ պարզվել է, որ այրվել է 75 ՄՎտ հզորությամբ թիվ 2 տրանսֆորմատորից թափված յուղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG