Մատչելիության հղումներ

Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ, Ապարան - Սպիտակ, տեղ-տեղ՝ Սիսիան - Գորիս ավտոճանապարհները, Վայք - Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Երևան - Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը, տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում ` թաց ձյան տեսքով:

Իրականացվում են ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 7-ից մինչև 19-ի Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG