Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի գեներալ պատգամավորները քննադատեցին Գագիկ Ծառուկյանին


ՀՀԿ-ի գեներալ պատգամավորները քննադատեցին Գագիկ Ծառուկյանին
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը լուրջ չեն վերաբերվում ոչ իշխանական եռյակի գործունեությանը։

Իշխող Հանրապետականի գեներալ պատգամավորները լուրջ չեն վերաբերում ոչ իշխանական եռյակի հանրահավաքներին ու իշխանափոխության պահանջներին։

Ավելին՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում քննադատեցին եռյակին՝ մտահոգություն հայտնելով, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում նման երևույթները վատ ազդեցություն կարող են ունենալ երկրի վրա։

«Ո՞նց կարող է ձեր տանը կռիվ լինի, ու չազդի՞ ձեր վրա»,- հարցրեց Մանվել Գրիգորյանը։

Խոսելով ոչ իշխանական եռյակի պայքարի մասին՝ գեներալները առանձնացրին հատկապես «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով մեկ շաբաթ առաջ Ազատության հրապարակի հարթակից խոսեց իշխանափոխության մասին։ Գեներալները Ծառուկյանին խորհուրդ են տալիս նախագահական հավակնություններն առաջ տանելու փոխարեն զբաղվել իր գործով՝ բիզնեսներով։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ԲՀԿ առաջնորդ գործարար Ծառուկյանին հիշեցրեց նրա ոչ վաղ անցյալը։

«Բաղդադ էլ խուրմա կա։ Թող էթա, ինչ ուզում ա, դառնա։ Շատ մարդ շատ բան ա ուզում։ Ծառուկյանը սաղ կյանքը իշխանություն է եղել, էդ որ օրվանից եղա՞վ անիշխանություն։ Քոչարյանի ժամանակից ու դրանցի առաջ էլ իշխանություն է եղել»,- ասաց Գրիգորյանը։

Գեներալ Սեյրան Սարոյանն էլ էր տարակուսում՝ Գագիկ Ծառուկյանը հեղափոխակա՞ն, բայց որ հայ ժողովուրդը հեղափոխական՝չի, վստահ էր։

«Հեղափոխություն չի լինի, մեր ազգը հեղափոխական ազգ չի։ Էդ երբվանի՞ց Գագիկ Ծառուկյանը հեղափոխական դարձավ»,- ասաց նա։

Սարոյանը ևս գործընկեր պատգամավոր Ծառուկյանին խորհուրդ տվեց զբաղվել իր գործով։ Եռյակի պայքարի արդյունքների մասին էլ հստակ կանխատեսումներ տվեց՝ օրերը կցրտեն, հանրահավաքները չեն շարունակվի։ Առայժմ Սերժ Սարգսյանին փոխարինող գեներալ Սարոյանը չի տեսնում։

«Մի եռսուն հազար հավաքենք, ասենք՝ արեք պետություն փոխենք, տենց կլինի՞... էսա ցուրտն էլ տվեց, կեթան տուն։ Այ մարդ, Գագիկ Ծառուկյանը թող իրա գործով զբաղվի»,- ասաց Սարոյանը։

XS
SM
MD
LG