Մատչելիության հղումներ

Բելգիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենը այսօր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Բելգիայի հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեսպան Ալեքս Վան Մեուվենը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանն այսօր նաև հավատարմագրերի պատճենն է հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: ԱԳՆ մամլու ծառայության հաղորդմամբ՝ դեսպանի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG