Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Գալստյանը՝ Ճարտարապետա-շինարարականի ռեկտոր


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը այսօր միաձայն բուհի ռեկտոր է ընտրել Գագիկ Գալստյանին:

Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նշվել է, որ սահմանված ժամկետում ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ թեկնածու՝ ռեկտորի պաշտոնակատար Գագիկ Գալստյանը:

Թեկնածուն խորհրդի անդամներին հակիրճ ներկայացրել է համալսարանի զարգացման հայեցակարգը, նշել է, որ բուհը, ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները, կշարունակի կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերն ու, պահպանելով գիտակրթական ոլորտում ամրագրված ձեռքբերումները, պատրաստել շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետներ:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Գագիկ Գալստյանին ու վստահեցրել, որ քաղաքապետարանը կշարունակի անել հնարավորը բուհի առջև ծառացած խնդիրները լուծելու, ձեռնարկվող ծրագրերին աջակցելու ու կյանքի կոչելու գործում, ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG