Մատչելիության հղումներ

Քրեական գործ դատախազի նկատմամբ


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը այս շաբաթ հայտնեց, որ արձանագրել է չարաշահումներ Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության մի շարք պաշտոնյաների կողմից, որոնց կապակցությամբ ևս հարուցվել են քրեական գործեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG