Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ձմռանը Ուկրաինային գազ կմատակարարի


Մոսկվան և Կիևը գազի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանը ամբողջ ձմռան ընթացքում Ուկրաինային գազ կմատակարարի։

Մինչ 2015 թվականի մարտը գործող համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների էներգետիկայի նախարարների և Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատար Գյունթեր Էթինգերի կողմից։

Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ով հետևել է համաձայնագրի ստորագրմանը, դրանից հետո հայտարարել է, որ եվրոպացիները այլևս պատճառ չեն ունենա ասելու, թե գալիք ձմեռը ցուրտ էր։

Ըստ համաձայնագրի պայմանների՝ Ռուսաստանը Ուկրաինային վաղվանից մինչև մարտի վերջ մատակարարվելիք գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի 485 դոլար բազային գնից կզեղչի 100 դոլարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG