Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի տնտեսությունն այլևս չունի պետության կողմից աջակցության կարիք


ԱՄՆ-ի Կենտրոնական բանկում, արխիվ

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկում, արխիվ

Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկային համակարգն ընդունել է տնտեսությանը զարկ տալու նպատակով պարտատոմսեր գնելու գործընթացն ավարտելու մասին որոշում:

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ երկրի տնտեսությունն այլևս չունի պետության կողմից աջակցության կարիք։

Այս հայտարարությունը հրապարակվեց մի ժամանակահատվածում, երբ դեռևս փոքր չեն համաշխարհային տնտեսության վերաբերյալ մտահոգությունները և երբ շարունակում են խոցելի մնալ միջազգային շուկաները։

Սակայն այս որոշումը խոսում է այն մասին նաև, որ ԱՄՆ-ի տնտեսությունը բարելավվում է։ Այս մասին է ասում տնտեսական վերլուծաբաններից Բրեդ ՄըքՄիլանը։ Նրա խոսքերով` Կենտրոնական բանկը նկատել է տալիս, որ իրականացվել է նշանակալի առաջընթաց։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներին, պետք է ասել, որ այստեղ լավատեսությունն ավելի փոքր է։ Տոկոսադրույքները բարձրացնելու պատճառով դրամական շուկայում գրանցվել են վաճառքի ավելի փոքր ծավալներ։ Եվ ինչպես տնտեսագետ Գրեգ ՄըքԲրայդն է ասում, «Կենտրոնական բանկի հայտարարությունը կարծես թե մի քիչ ավելի համարձակ էր սպասվածից»։ «Ու զգացվում է, որ նրանք կենտրոնանալու են տոկոսադրույքները շարունակ բարձրացնելու վրա», - նշում է նա:

Այժմ հարցն այն է, թե ֆինանսական աջակցության ծրագիրը դադարեցնելու ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի որոշումն ինչ ազդեցություն կգործի համաշխարհային տնտեսության վրա։ Ներդրումների հարցերով հատուկ փորձագետ Մոհամեդ Էլ-Էրիանն ասում է, թե «կարելի է ակնկալել համաշխարհային տնտեսության և հատկապես արտարժույթի շուկաներում անկայունության խորացում»։

Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճի պատճառով ներդրումային ավելի մեծ ծավալներով դոլարներ կհոսեն Միացյալ Նահանգներ՝ ավելի դանդաղեցնելով աճը նոր զարգացող շուկաներում։ Սակայն ավելի բարձր արժեք ունեցող դոլարի պատճառով կթանկանան Ամերիկայից արտահանվող ապրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG