Մատչելիության հղումներ

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կկառուցվի


Հիմք ընդունելով Չինաստանի կառավարության հետ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը, Հայաստանի կառավարությունը այսօր որոշում ընդունեց Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին՝ չինական կողմին տրամադրելով համապատասխան տարածք:

Դպրոցի շինարարության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Չինաստանի նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG