Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

ԱՄՆ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումն է կարևորել վարչապետ Հովիկ Աբրահամյանը Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել Հայաստանի վարչապետի վերջերս ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքից և իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ - ամերիկյան համագործակցության հետագա ընթացքը, վարչապետը ներկայացրել է մի շարք առանցքային ոլորտներում Կառավարության նախաձեռնած ծրագրերը, որոնք հնարավորություն կտան բարելավել գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրումներ ներգրավել և տնտեսական աճ ապահովել:

Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանի տնտեսության զարգացման տեմպը կպահպանվի, և ողջունել է այդ նպատակով տարվող քաղաքականությունը: Ջոն Հեֆերնը բարձր է գնահատել համայնքների զարգացման, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և վերահաստատել ԱՄՆ-ը պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել գործադիրին բարեփոխումների իրագործման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG