Մատչելիության հղումներ

Շվեդիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստինը որպես պետություն։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալսթրեմը այդ կապակցությամբ հայտարարել է, թե սա կարևոր քայլ է, որը վերահաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը։

Պաղեստինի պետությունը ճանաչելու իր մտադրության մասին Շվեդիան հայտարարել էր դեռ ամսվա սկզբին, իսկ Իսրայելը քննադատել էր և շտապողական որակել այդ որոշումը՝ պնդելով, որ դա կխոչընդոտի պաղեստինա - իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Շվեդիան առաջին խոշոր եվրոպական պետությունն է, որ ճանաչեց Պաղեստինը որպես պետություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG