Մատչելիության հղումներ

Վրաստանը մեկ քայլով մոտեցավ ԵՄ վիզայի ազատականացմանը


Վրաստանի և Եվրամիության դրոշները

Վրաստանի և Եվրամիության դրոշները

Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի օրը ընդունեց Վրաստանի կողմից վիզայի ազատականացմանն ուղղված առաջընթացի երկրորդ զեկույցը` ամփոփելով, որ Թբիլիսին իրականացրել է առաջին փուլի բոլոր պարտադիր պահանջները:

Այժմ Եվրահանձնաժողովը փաստում է, որ Վրաստանի իշխանությունները ցուցադրել են իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը` գործընթացը, այն է` առանց վիզայի ռեժիմի վրացիների մուտքը Եվրոպա, ավարտին հասցնելու համար:

Վրաստանն ընդունել է մի շարք օրենքներ` փաստաթղթերի անվտանգության, կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարի համար: Կարևոր քայլեր են արվել անձնական տվյալների պահպանման օրենսդրության ընդունման հարցում:

Հիշեցնենք` վիզայի ազատականացման գործընթացը Արևելյան գործընկերության ծրագրի բաղադրիչներից է` հետաքրքրված երկրների համար: Վրաստանը վիզայի ազատականացման բանակցությունները սկսել է 2012-ի հունիսին:

Երեկվա զեկույցը իր տեսակում երկրորդն է, Վրաստանի քաղաքացիներն արդեն օգտվում էին դյուրացված պայմաններից` էժան վիզայի վճարներից և որոշակի խմբերի համար վիզայի տրամադրման թեթևացված ընթացակարգից:

Վերջնական նպատակը Վրաստանի քաղաքացիների համար Եվրոպայում առանց վիզա պայմաններ սահմանելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG