Մատչելիության հղումներ

Որպես պատճառներ մատնանշվում են Ռուսաստանում տնտեսական լճացումը, ռուբլու արժեզրկումը:

Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, շարունակում են կրճատվել Ռուսաստանից Հայաստան եկող ֆզիկական անձանց դրամական փոխանցումները:

Սեպտեմբերին փոխանցվել է 153.3 միլիոն դոլար, ինչը 8.6 տոկոսով քիչ է 2013 թվականի սեպտեմբերին արված փոխանցումներից՝ 167.7 միլիոն դոլար:

Տնտեսագետները Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատվելը պատճառաբում են այդ երկրում շարունակվող տնտեսական լճացմամբ: Եթե անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն 2014-ին Ռուսաստանի տնտեսությունը գրանցելու էր 3 տոկոս աճ, ապա այս հոկտեմբերի գնահատականով 2014-ի աճը չի գերազանցի 0.2 տոկոսը:

Հաջորդ կարևոր պատճառը ռուսական ռուբլու շարունակվող արժեզրկումն է, ինչի հետևանքով նույն քանակությամբ ռուբլու դիմաց հնարավոր է գնել ավելի քիչ դոլար կամ եվրո: Ըստ Ռուսաստանի կենտրոնական բանկի, այս տարվա սկզբից դոլարի նկատմամբ ռուսական ռուբլին արժեզրկվել է 28.7 տոկոսով:

Եվրամիությունից հետո Ռուսաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, սակայն հայաստանյան տնտեսության համար էական նշանակություն ունեցող տրանսֆերտների մոտ 85 տոկոսը (2012թ․, 2013թ․) գալիս է հենց Ռուսաստանից:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս մայիսին նախորդ մայիսի հետ համեմատած քիչ էր փոխանցվել 1.1 տոկոս՝ 2014-ի մայիսին ֆիզիկական անձինք Ռուսաստանից փոխանցել էին 126.5 միլիոն դոլար՝ 2013-ի մայիսի 128 միլիոնի դիմաց, օգոստոսին նախորդ օգոստոսի համեմատ անկումը ավելի քան 9 տոկոս էր՝ 2014-ի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն դոլար՝ 2013-ի օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG